Բшքվпւմ մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը. տեսանյութ

Բաքվում այսօր շարունակվելու է Լաչինի միջանցքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։

Խաչատրյանը առևանգվել ու Բաքու է տեղափոխվել ամռանը, երբ փորձում էր անցնել ադրբեջանական ապօրինի անցակետով Հայաստանում սրտի հրատապ վիրահատության համար։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքուն հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։

Առայժմ պարզ չէ, թե դատախազը քանի տարվա ազատազրկում կպահանջի տարեց տղամարդու համար։

Տեսանյութն՝ այստեղ

Կիսվել սոց․ ցանցերում