Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը զրուցել են Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարեկամության ճանապարհին արված քայլերից մեկն է։ Հանդիպման շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները զրուցելու հնարավորություն են ունեցել։ Այս հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը»,- հայտարարել է Աբդոլլահիանը։
