Ազգային ժողովում այսօր քննարկվեց պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման, և սոցիալական երաշխիքների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը ներկայացրեց մեկ փոփոխություն, որն այս հարցով սահմանվում է։
«Օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը և նրա ընտանիքը։ Սա վերաբերվում է 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետերին»,– ասաց նա։
