Մեզնից ով է «ավելի մեծ բռ նապետ»․ Լ ուկաշենկոն՝ Պո ւտինի հետ ունեցած զրույցի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երբեմն կատակում են, թե իրենցից ով է «ավելի մեծ բռնապետ»։ Այս մասին նա խոսել է երիտասարդական ֆորումի ժամանակ։

Լուկաշենկոյի խոսքով՝ արևմտյան քաղաքական շրջանակներում և լրատվամիջոցներում իրեն տարիներ շարունակ բնորոշել են որպես «Եվրոպայի վերջին բռնապետ»։ Նա նշել է, որ նման ձևակերպումներին հեգնանքով է վերաբերվում և երբեմն այդ թեման կատակի առիթ է դառնում նաև Պուտինի հետ զրույցներում։

Բելառուսի նախագահի հասցեին նման բնորոշումները հատկապես հաճախացել են 2020 թվականի նախագահական ընտրություններից և դրանց հաջորդած զանգվածային բողոքի ցույցերից հետո։ Այդ իրադարձությունների ֆոնին Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի նկատմամբ։

Միևնույն ժամանակ Մինսկն ու Մոսկվան շարունակում են պահպանել սերտ հարաբերություններ։ Երկու երկրները Միութենական պետության շրջանակում խորացնում են համագործակցությունը, իսկ Լուկաշենկոն և Պուտինը պարբերաբար հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են անցկացնում։

Լուկաշենկոն նախկինում ևս հեգնական ձևով է արձագանքել արևմտյան քաղաքական շրջանակներում իր հասցեին հնչող բնորոշումներին՝ միաժամանակ հայտարարելով, որ դրանք արդարացի չի համարում։

Կիսվել սոց․ ցանցերում