ԱՄՆ-ն խորապես մտահոգված է, որ ապրանքների մատակարարումը դադարեցված է և կոչ ենք անում, որ բոլոր ապրանքների մատակարարումների համար պետք է Լաչինի միջանցքը գործի: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով քննարկման ժամանակ ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։
«Կենսական այդ ճանապարհով պետք է աշխատեն և չպետք է խոչընդոտվեն ու վերջակետ: Խաղաղության համար անհրաժեշտ է, որ ճկուն լինեն, փոխզիջման գնան: Կողմերին կոչ ենք անում մարդասիրական իրավունքը հարգել և հասնել արժանապատիվ խաղաղության: Երկխոսությունը պետք է շարունակվի: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել խաղաղությանը՝ օգնելու կերտել խաղաղ ապագա»,- ասաց նա։