Վրաստանում 22 անձ է ջրահեղձ եղել

Այս տարվա ամառվա երկու ամիսներին՝ հունիսի 1-ից հուլիսի 23-ը, Վրաստանում ջրահեղձ է եղել 22 անձ, այդ թվում՝ 9 անչափահաս, InterPressNews-ին փոխանցել են ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Նշված ժամանակահատվածում 3 հոգի, այդ թվում 2 անչափահաս խեղդվել է ծովում, 12 հոգի, նրանցից 5-ը անչափահաս՝ գետում, 6 հոգի, որից մեկը անչափահաս՝ լճում, 1 անչափահաս խեղդվել է լողավազանում։

Ինչ վերաբերում է ծովում, գետում, լճում, լողավազանում փրկվածների վիճակագրությանը, ապա, ըստ ԱԻԿ ծառայության՝ հունիսի 1-ից հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում փրկվել է 67 անձ։

Կիսվել սոց․ ցանցերում