Էրիկ Կարապետյանը հայտնել է հետաձգված մենահամերգի նոր ամսաթիվը

Սեպտեմբերի 30-ին պետք է կայանար երգիչ Էրիկ Կարապետյանի մենահամերգը, որը երգիչը հետաձգեց Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված:

Ինստագրամյան իր էջում երգիչը հայտնել է մենահամերգի նոր ամսաթվի մասին:
«Սիրելի հանդիսատես: Իմ երկար սպասված համերգը, որը հասկանալի պատճառներով հետաձգվել էր
կայանալու է փետրվարի 13ին` Սիրո տոնին ընդառաջ: Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք: Սիրում եմ Ձեզ շատ: Կհանդիպենք: Գնված բոլոր տոմսերը ուժի մեջ են»,- գրել է երգիչը:

Կիսվել սոց․ ցանցերում