Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն նշել է, թե 2022-2023 թվականների մրցաշրջանի արդյունքում՝ ով պետք է ստանա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը։
«Կասկած չկա, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Լիոնել Մեսին։ Աշխարհի առաջնությունում նրա ցուցադրած խաղն առանձնահատուկ էր։ Դա հիշեցրեց ինձ Դիեգո Մարադոնայի եւ Պելեի հաղթական աշխարհի առաջնությունները»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է բրազիլական TNT-ն։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Փարիզում։
