Իյա՛ իրո՛ք․ Մինչև հոր արև չերդվի, չհավատաք

❗️Զանգեզուրի միջանցքի նախագիծն այլևս գրավիչ չէ Բաքվի համար, քանի որ նման նախաձեռնություններ կարող են մշակվել Իրանի հետ։
Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ շեշտելով, որ Ադրբեջանը տարածքային «հավակնություններ չունի Զանգեզուրի նկատմամբ»։
«Եթե սա (Զանգեզուրի միջանցքը) ուժի մեջ է, ապա այո, եթե ոչ, լավ: Մեր օրակարգը վերաբերում էր միայն երկկողմ համագործակցության շրջանակներում տարածաշրջանում տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների հաստատմանը… Սա դեռ ուժի մեջ է, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ իրոք շահագրգռված է այս հարցում»,- հավելել է նա։
Աղբյուը՝
Կիսվել սոց․ ցանցերում