ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկատերինբուրգի սառցե արենայում հրդեհ է բռնկվել․ 200 մարդ տարհանվել է

ՌԴ Եկատերինբուրգի կենտրոնում կառուցվող սառցե UMMC Arena-ում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով տեղի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությանը։

«Օգոստոսի 17-ի կեսօրին Եկատերինբուրգի հրշեջ վարչությունը հաղորդում է ստացել Ստեփան Ռազին փողոցի շինհրապարակում բռնկված հրդեհի մասին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատները պարզել են, որ տանիքից ծուխ է դուրս գալիս։ Մինչ հրշեջների ժամանումը՝ տարհանվել է 200 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրշեջները ներկայումս ուսումնասիրում են շենքը՝ հրդեհի օջախը պարզելու համար: ԱԻՆ-ից հայտնում են, որ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում