ՏԵՍԱՆՅՈՒԹ․2013-ին Կալուգայում գյումրեցի բռնցքամարտիկի հարվածից 33-ամյա տղամարդ է մшհшցել. հետախուզվողը հայտնաբերվել է Բավրայում

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները հետախուզվողին հայտնաբերելու նպատակով համագործակցել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ: Բավրայի սահմանային անցակետում ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել Գյումրիում հաշվառված 43-ամյա մի տղամարդ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականին, ՌԴ Կալուգայի մարզի Պապինո գյուղում, ազգությամբ հայերի միջև ծագած վեճի հետևանքով: Լինելով բռնցքամարտիկ` այն ժամանակ դեռևս 33-ամյա տղամարդն օգտագործել էր մասնագիտական հմտությունները, նաև մահակով խփել էր հասակակից Կառլեն Վարդանյանի գլխին: Ստացած վնասվածքներից Վարդանյանը մահացել էր:

Ռուսաստանի Դաշնության իրավապահները բացահայտել էին հանցագործությունը, 43-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն դատավարության ընթացքում նա դիմել էր փախուստի:

Այս տարվա փետրվարի 1-ին նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում, խափանման միջոցը` կալանք:

43-ամյա հետախուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետխուզում նախաձեռնողը:

Կիսվել սոց․ ցանցերում