Կապիկը բարձրացել է հյուրանոցի սենյակ և որպես սեքսուալ օբյեկտ ընտրել քնած բրիտանացի զբոսաշրջիկին։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է տուժածի ընկերներից մեկը։
Օգտատերը պատմել է, թե ինչ փորձանքի մեջ են ընկել Կամբոջայում շրջագայելու ժամանակ։ Պատմողի խոսքով՝ իրենք 3 ընկերներով երեկոյան վերադարձել են հյուրանոց և պառկել քնելու։ Նրանցից մեկը սխալմամբ բաց է թողել պատուհանը։ Գիշերը տ արօրինակ ձայներ լսելով՝ իրենք երկու ընկերներով մտել են երրորդի սենյակ և ականատես եղել հետևյալ պատկերին. քնած ընկերոջ վրա՝ մահճակալին նստած է եղել մի երկարապոչ մակակա, որը ականատեսների աչքի առաջ իջեցրել է տղամարդու ներքնազգեստը և սկսել լիզել նրա սեռական օրգանները։
Ականատես ընկերը նշել է, որ կապիկին հաջողացրել են լուսանկարել հանցանքի վայրում, բայց քանի որ եղել է մտավախություն, որ կապիկը կարող է կծել իրենց ընկերոջ սեռական օրգանը, դուրս են եկել, կրկնօրինակել կապիկի ձայներ, որպեսզի նրան շեղեն ու դուրս հրավիրեն սենյակից։
Հետո, ըստ օգտատիրոջ, տուժած երիտասարդը, ում նկատմամբ սեռական ոտնձգություն է եղել մակակայի կողմից, նստել է առաջիկա ինքնաթիռն ու վերադարձել տուն։