Պեմզաշենի սպшնпւթյшն գործով մեղшդրական եզրակացությունը ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան

Պեմզաշենի սպանության գործով մեղադրական եզրակացությունը դատախազը հաստատել է, գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Այս մասին տեղեկությունը  «Հայկական ժամանակ»-ին հաստատել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ կյանքից զրկելու կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

Կիսվել սոց․ ցանցերում