Մոսկվայում հյուրանոց է шյրվпւմ, ներսում՝ հյուրեր (տեսանյութ)

Մոսկվայի Յասենևոյում այրվել է «Ուզկոե» հյուրանոցը։ Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկում։ Հյուրանոցի պատուհաններից թանձր ծուխ է նկատվում։

Անձնակազմը սկսել է հյուրերին տարհանել նախքան շտապօգնության ծառայությունների դեպքի վայր հասնելը: Այս պահին այրվող շենքից 20 մարդ է իջեցվել սանդուղքով։ Ըստ Shot-ի՝ այժմ փրկարարները փորձում են փրկել հյուրանոցի երրորդ հարկում մնացած 2 մարդու։

Հրդեհին տրվել է բարդության առաջին աստիճան։

Միջադեպի այլ մանրամասներ և հանգամանքներ այս պահին չեն նշվում։ Անհայտ է նաև հրդեհի բռնկման պատճառը։

Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամյան ալիքում։

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվել սոց․ ցանցերում