ՏԵՍԱՆՅՈՒԹ․Եթե ճանապարհները բացվեն, ՀՀ տնտեսությունը ոչ թե 12-14 տոկոս, այլ կրկնակի եռապատիկ աճ է ունենալու. Սիմոնյան

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր բոլոր ճանապարհները Ադրբեջանի, Թուրքիայի  հետ բացվեն, եւ ես հավաստիացնում եմ, որ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը, եթե հիմա 12-14 տոկոս աճ ենք ունենում, կրկնակի եռապատիկ աճ է ունենալու մեր համաքաղաքացիները դա տեսնելու են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Էլ չեմ ասում, որ վերջապես խաղաղություն ենք ունենալու, ունենալու ենք խաղաղ երկիր»,-հավելեց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որ իրենց նպատակը Հայաստանը ոչնչացնելն է, Հայաստանը համարում են «Արեւմտյան Ադրբեջան», Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Մեր նպատակն էլ իրենց պատկերացմամբ ամբողջ Ադրբեջանը ոչնչացնելն է, Բաքու հասնելն է եւ Տիգրան Մեծի Հայաստանը վերականգնելն է: Պետք է ինչ-որ տեղ նստենք եւ խոսենք, ու դրա համար Փաշինյանը, Ալիեւը Շառլ Միշելը քննարկել են, որ տարածքները սրանք են: «Զանգեզուր», «Արեւմտյան Ադրբեջան» այդ ամենը իրենց կողմից արվում է հայելային տրամաբանությամբ: Իրենք ասում են՝ 30 տարի դուք մեր երկիրը գրավել եք ու պահել օկուպացիայի տակ»:

Կիսվել սոց․ ցանցերում