Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն արժանացել է «Տարվա լավագույն մարզպետ» պատվավոր կոչմանը: Մրցանակը Սերգեյ Մովսիսյանին է շնորհվել լրագրողական հետաքննությունների, սոցհարցումների արդյունքում։
Ըստ այդմ, նա բարձր վարկանիշ ունեցող մարզպետ է ճանաչվել։
Սերգեյ Մովսիսյանը «Լավագույն հանրային ծառայող» անվանակարգում «Լավագույն մարզպետ»-ի կոչմանն արժանացել է
Մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի իրականացվում է «Որակի նշան» կազմակերպության կողմից, տեղի է ունեցել նախորդ ամիս՝ Դուբայում։
