ՈՒրեմն, երբ 2016թ Ապրիլյան քառօրյայից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում, փակ հանդիպումներում տեղի վերնախավին փորձում էր համոզել, որ եթե չգնանք ցավալի փոխզիջումների, ապա Կարս-Կարս երգի փոխարեն Շուշի-Շուշի, Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու, գտնվել են գործիչներ, որոնք դեմ են արտահայտվել Սերժ Սարգսյանին:
Դրանց մեջ էր Արցախի ԱԺ նախագահ, այն ժամանակ՝ փոխնախագահ, Արթուր Թովմասյանը, որին ՀՀ նախագահը կոպտել է: Թովմասյանը ջղայնացած եկել է իր կաբինետ և պատից հանել Սերժ Սարգսյանի նկարը:
Պարոն Թովմասյանը եղել է ոչմիթիզականության օրենսդիրներից: Նա պատասխանատու է առաջին հերթին 2020-ի աղետալի պատերազմից հետո «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի ընդունման համար, որն ավելի գրգռեց Ադրբեջանին մի ժամանակ, երբ մենք կարիք ունեինք անդուլ, դիվանագիտական աշխատանքի:
Պարոն Թովմասյանը այն 22 պատգամավորներից էր, որ մասնակցեց Արցախում Հայաստանի և Արցախի նախկին իշխանությունների կողմից իրականացված հանցավոր հեղաշրջմանը:
Այս աղետի բոլոր պատասխանատուները պետք է կանգնեն Հայոց պատմության պատասխանատվության պատի տակ՝ Քոչարյանից՝ Սերժ, Նիկոլից՝ Շահրամանյան, ՀՀԿ-ից՝ Արթուր Թովմասյան…
Մեկնաբանության բաժնում դնում եմ Արթուր Թովմասյանի հայտնի Կարս-Կարս, Ստեփանակերտ-Ստեփանակերտը:
Աղբյուրը՝
