Վրաստանում Թուրքիшյի քաղաքացի է ձերբակալվել՝ նախկին ընկերուհու ին տիմ նկարները հրապարակելու համար

Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Թուրքիայի քաղաքացու՝ իր անձնական կյանքի գաղտնիքը խախտելու փաստով, հայտնում է Грузия Online-ը։

Հատուկ քննչական ծառայության տեղեկություններով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Վրաստանում գտնվելու ընթացքում հանդիպել է վրացի աղջկա, ում հետ որոշ ժամանակ ապրել է։ Նրանք պարբերաբար շփվում էին միմյանց հետ սոցիալական ցանցերի և ինտերնետային տարբեր հավելվածների միջոցով, որի ժամանակ մեղադրյալը տուժողին մերկ վիճակում գաղտնի լուսանկարում էր և պահպանում «սքրինշոթերն» իր բջջային հեռախոսում։ Տուժողի հետ հարաբերությունները խզելուց հետո մեղադրյալն ապօրինի կերպով ձեռք բերված լուսանկարներից տեսակոլաժ է պատրաստել և ուղարկել տուժողի հարազատներին։

Տուժողի դիմումից հետո Հատուկ քննչական ծառայությունը կատարել է քննչական և օպերատիվ միջոցառումներ՝ լիովին հարգելով նրա գաղտնիությունը, որից հետո բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 1992 թվականին ծնված Մ.Ա.-ին։

Վրաստանի գլխավոր դատախազությունը ձերբակալվածին մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով։

«Նման հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում