Պահապան ենք խնդրում Քեզանից Քրիստոս, մի անտեսիր, այլ շնորհիր Քեզ աղաչողներիս Քո Սուրբ Խաչի ամենահաղթ զորությունը մեզ օգնելու համար: Եվ մեր ոտքերը մի մատնիր սասանության, Փրկիչ, այլ ամրացրու հաստատուն հավատով մեր մեջ Հույս , սեր և հավատք մինչև հավիտյան: Աղբյուրացրու մեր մեջ Քո ողորմության շնորհները: Տեր Աստված, հավատով խոստովանում ենք Սուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս. Ամեն:
Պահապան ենք խնդրում Քեզանից Քրիստոս
