Երուսաղեմում ի աջակցություն Արցախի ժողովրդի, հանրահավաք է տեղի ունենում: Ցուցարարները պահանջում են միջազգային հանրությունից կանխել Բաքվի ավազակախմբերի ծրագրած ցեղասպանությունը։
Նշենք նաև, որ ցույցեր են տեղի ունեցել Լոս Անջելեսում: Այնտեղ բնակվող հայերը բողոքի եւ իրազեկման ակցիաներ են կազմակերպել ՄԱԿ-ի ԱԽ երկրների՝ Ֆրանսիայի, Չինաստանի հյուպատոսությունների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի Գլխավոր հյուպատոսի տան մոտ։ Անցկացվող ակցիաները մեկ նպատակ ունեն՝ կոչ անել ՄԱԿ-ի ԱԽ-ի երկրներին Խորհրդի նիստում աջակցել Արցախի ժողովրդին։ Բողոքի ակցիա է անցկացվել նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։
Մանրամասները` տեսանյութում: