ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՍՆՎԵԼ․ РБК

Ռուսաստանում երիտասարդ ընտանիքները 2022 թվականին նվազեցրել են սննդի հիմնական խմբերի սպառումը, այդ թվում՝ կաթ, միրգ, կարագ, հաց, միս և բանջարեղեն։ Այս մասին հայտնի է դարձել Ռոսստատի տվյալներից։

«2022 թվականին Ռուսաստանում երիտասարդ ընտանիքները 8-22%-ով նվազեցրել են սննդի հիմնական խմբերի սպառումը»,- դաշնային ծառայության տվյալներն է մեջբերում РБК-ն։

Երիտասարդ ընտանիքները բնակչության միակ կատեգորիան են, որոնց դեպքում նկատվել է սննդի սպառման նվազում, մինչդեռ մյուս կատեգորիաները, օրինակ՝ բազմազավակ ընտանիքները, սպառման աճ են գրանցել։

Փորձագետները նշում են, որ այս երևույթը բացատրվում է մթերքների խնայողությամբ, որը պայմանավորված է նաև տանը եղած պատրաստի ուտեստների օգտագործման աճի միտումով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/69f46b918d324e14e4bac9fb19e0e579

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում