Շուրջ 1 200 մարդ տարհանվել է Լոնդոնի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի պատճառով

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից։

 

Ծխի ամպը երևում է մի քանի կմ հեռավորության վրա։ Որպես նախազգուշական միջոցառում՝ հրդեհի մերձակայքում գտնվող շենքերից շուրջ 1200 մարդ է տարհանվել։

 

Հյատնի է, որ հրդեհը բռնկվել է 11-հարկանի գրասենյակային շենքում։ Ոչնչացել է 10-րդ հարկում գտնվող բույսերով սենյակը։ Հրդեհի բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ, իսկ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 40 հրշեջ և 6 հրշեջ հաշվարկ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում