Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի․ Հակոբ Արշակյան

Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի:

Այս մասին այսօր՝ 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Ըստ նրա՝ այս ոլորտում նախորդ տարի 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել, աշխատակիցների քանակը գերազանցում է 43 հազարը, իսկ ՀՆԱ-ում կշիռը 5,1 տոկոսը գերազանցում է:

«Երկմտանքի տեղիք չի տալիս այն փաստը, որ Հայաստանը մրցակցային առավելության տեսանկյունից բարձր տեխնոլոգիաների ոլորտում ուղղակի մրցակից չունի: Այսինքն՝ Հայաստանն այլ երկրների հետ մրցակցելու, արդյունաբերությունը զարգացնելու տեսանկյունից մրցակցային բոլոր պարամետրերով առաջին տեղում է։ Դա ցույց է տալիս նաև ոլորտի շարունակական աճը»,- ասաց նա:

Վերջինս ընդգծեց՝ պետական աջակցության ծրագրերից մեկով շուրջ 12 միլիարդ դրամ աջակցություն է տրվել այն ընկերություններին, որոնք դոլարի փոխարժեքի պատճառով կա՛մ տուժել են իրենց կնքած պայմանագրերի մեջ, կա՛մ կարող էին ռիսկ ունենալ։

Կիսվել սոց․ ցանցերում