Գյումրու չոր նավահանգստի ծրագրի հանդեպ հետաքրքրություններ կան․ Քերոբյան

Ի՞նչ ընթացքի մեջ է Գյումրու չոր նավահանգստի ծրագիրը։

Այս մսին այսօր ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում պարզաբանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք պատվիրել ենք տնտեսական վերլուծությունը, որը անում է հոլանդական ընկերությունը։  Նախանական հաշվարկները ցույց են տալիս, որ կա բավարար պահանջարկ նավահանգստի կամ չոր ինդուստրիալ պարկի կառուցման համար։ Ըստ պլանի՝ մինչև տարեվերջ մենք կունենանք վերջնական զեկույցը, և մինչև տարեվերջ կունենանք հանրային ներդրումային կոմիտե, և համապատասխան որոշում ծրագրի շարունակման վերաբերյալ»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ 2024 թվականին արդեն կլինի տենդերի նախապատրաստման և իրականցման փուլերը, որով կիրականացվի շինարարական աշխատանքները։

«Տարբեր երկրներում անցյալ շաբաթ ներկայացրել եմ այս ծրագիրը, և կարող եմ ասել, որ դա բավական լավ է ընկալվում և այսօր մենք ունենք հետաքրքրություններ։ Ունենք առաջարկներ, որ գործընթացը կարգավորենք միջազգային պայմանագրերով և դա նորմալ պրակտիկա է, բայց կարող ենք հետևել պետություն–մասնավոր հարաբերությունների պահանջներին և գործընթացը իրականացնել օրենքով, չփորձել միջազգային պայմանագրերով շրջանցել օրենքը»,– նշեց նախարարը։

Կիսվել սոց․ ցանցերում