Pandora-ն որոշել է հասանելի դարձնել ադամանդները՝ նախապատվությունը տալով լաբորատորիայում աճեցված թանկարժեք քարերին: Տոնական սեզոնին ընդառաջ՝ բրենդը ներկայացնում է երեք նոր հավաքածու, որոնք համատեղում են բարձրորակ արհեստագործությունը պարզ, բայց գեղեցիկ դիզայնի հետ:
Նոր զարդերի մեջ օգտագործում են լաբորատորիայում աճեցված քարեր, որոնք ունեն նույն գույնը, կտրվածքը, պարզությունը՝ դրանք դարձնելով ավելի մատչելի: Pandora-ն առաջարկում է երեք տարբեր հավաքածուներ՝ Nova, Era եւ Talisman:Pandora Nova-ն ցուցադրում է լաբորատորիայում աճեցված ադամանդների անսահման փայլը: Այս քարերը կարող են կլանել եւ բեկել շրջակա լույսը ցանկացած անկյան տակ: Այս դիզայնը վերարտադրված է շղթաների, ճարմանդների եւ 14 կարատանոց ոսկյա օղակի վրա:
Pandora Era հավաքածուն իր մինիմալիստական շրջանակով համապատասխանում է դասական ոճին: Կաթիլի եւ քարի տեսքով երեք կախազարդերի զուսպ հավաքածուն պատրաստված է 14 կարատանոց սպիտակ եւ դեղին ոսկուց:Pandora Talisman հավաքածուն ունի հինգ տեսակի կախազարդ՝ ներառյալ սիրտը, աստղը, լուսինը եւ պայտը: Այս կտորները շքեղություն են հաղորդում Pandora-ի ոճին՝ շեշտելով բրենդի յուրահատկությունը: Կախազարդերը ներկայացված են համապատասխան շղթաներով, բայց դրանք կարող եք ձեռք բերել նաեւ առանձին, ինչը թույլ է տալիս կրողներին խառնել եւ համապատասխանեցնել ապարանջաններն ու վզնոցները:Նոր հավաքածուն ներկայացվել է բրենդի վերջին՝ «Ադամանդներ բոլորի համար» արշավում։
