Դիբալան ամուսնության առաջարկ է արել արգենտինացի երգչուհի եւ դերսանուհի Սաբատինիին (ֆոտո)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» 29-ամյա հարձակվող Պաուլո Դիբալան Հռոմի Տրեւի շատրվանի մոտ ամուսնության առաջարկություն է արել 27-ամյա արգենտինացի երգչուհի եւ դերասանուհի Օրիանա Սաբատինիին, որը դրական է պատասխանել։

Դիբալան մեկնաբանել է Սաբատինիի հրապարակած լուսանկարը սոցիալական ցանցերում՝ գրառելով․ «Հավերժ միասին»։

Դիբալան 2022թ․ ամռանն է տեղափոխվել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմ։ Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Կիսվել սոց․ ցանցերում