Անդրանիկ Գասպարյանը վերանշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում

Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վերանշանակվել եմ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Անդրանիկ Գասպարյանը՝ շարունակելով.

«Սիրելի՛ նուբարաշենցիներ, հպարտ եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կարողացել եմ արժանանալ Ձեր վստահությանը։ Ինչպես նախորդ պաշտոնավարման ընթացքում, այդպես էլ հիմա չեմ շեղվելու իմ որդեգրած ուղուց, շարունակելու եմ աշխատել հանուն Նուբարաշեն վարչական շրջանի զարգացման ու բարօրության․․․

Պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ Ձեզ վստահության համար»:

Հիշեցնենք՝ Անդրանիկ Գասպարյանը 2020 թվականից էր զբաղեցնում Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:

Կիսվել սոց․ ցանցերում