«Սա մեր տարածաշրջանն ու տունն է, որևէ կողմի հետ փոխզիջումների չենք գնում»․ Իրшնի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը և հրադադարի հասնելու ուղիները։

«Հակառակորդին սպասվում են սարսափելի հետևանքներ, սա մեր տարածաշրջանն ու տունն է, մենք որևէ կողմի հետ փոխզիջումների չենք գնում տարածաշրջանի և տան անվտանգությունն ապահովելու հարցում։ Եթե պատերազմը չդադարեցվի, տարածաշրջանում իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ-ը, Իսրայելը և նրանք, ովքեր աջակցում են ռազմական հանցագործություններին»,- ասել է Աբդոլահիանը։

Կիսվել սոց․ ցանցերում