Աշխարհահռչակ դիզայները համագործակցում է հայաստանյան մարքեթինգային ընկերության հետ։ «Scorpio Creative» մարքեթինգային ընկերությունը սկսել է իր գործունեությունը Երևանում 2020 թվականին, 3 տարվա ընթացքում համագործակցել է Հայաստանի լավագույն բրենդների հետ՝ մասշտաբային արշավների ու նախագծերի շրջանակում։ 2023 թվականի հունվարին ընկերությունը ընդարձակեց իր աշխարհագրությունը ու սկսեց
համագործակցություն աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Սինկոյի հետ։ Դիզայներն աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Բիյոնսեն, Ռիհաննան, Լեդի Գագան, Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան, Նիկոլ Շերզինգեր և այլք։
«Scorpio Creative»-ի և Մայքլ Սինկոյի համագործակցությունը տեղի է ունեցել դիզայների
օծանելիքների հավաքածուի թողարկման շրջանակում․ ընկերությանը վստահված էր
արշավի ողջ ընթացքը՝ մտահաղացումից մինչև իրագործում։ Ավելի քան 7 ամիս տևած աշխատանքների արդյունքն արդեն հանձնված է հանդիսատեսի դատին։ Հոլովակն առաջին անգամ ցուցադրվել է Դուբայ Fashion week-ի ընթացքում:
Հոլովակի աշխատանքներում ներգրավված են հայ մասնագետներ և հատկանշական է, որ նկարահանումները ևս տեղի են ունեցել Հայաստանում:
Տեսանյութ՝
