Բոբի Չարլթոնը մшհшցել է դժբախտ պատահարի հետեւանքով

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Բոբի Չարլթոնը մահացել է դժբախտ պատահարի հետեւանքով, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով դատական հետաքննության արդյունքներին։

Չարլթոնը այս տարվա հուլիսից ապրում էր Նաթսֆորդում գտնվող ծերերի խնամքի բուժհաստատությունում, որը նախատեսված է դեմենցիայով հիվանդների համար։ Հետաքննությունը պարզել է, որ Բոբի Չարլթոնը մահից մի քանի օր առաջ վնասվածքներ է ստացել։ Նա փորձել է կանգնել աթոռից, կորցրել է հավասարակշռությունը, ընկել է պատուհանագոգի եւ ջեռուցման մարտկոցի վրա եւ ստացել է կողոսկրերի կոտրվածքներ։ Բոբի Չարլթոնին տեղափոխել են հիվանդանոց։ Պատահարից 5 օր անց նա մահացել է։

Բոբի Չարլթոնը մահացել է հոկտեմբերի 21-ին 86 տարեկանում։

Կիսվել սոց․ ցանցերում