Մեծ հոսք կա՝ ԼՂ-ից բrնի տեղшհшնվшծ մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով. վարչապետ

«Տեղեկացնեմ, որ արդեն իսկ բավականին մեծ հոսք կա՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով»:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, մենք սպասում էինք, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործը կազմակերպեք, իհարկե, դա նաև ունի օրենսդրական որոշ նրբություններ, որոնք պետք է պահպանվեն: Այստեղ նաև մենք՝ բոլորս՝ Կառավարությունը և պետական մարմինները, պետք է հնարավորինս արագ աշխատենք, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի հնարավորինս ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ առաջիկայում «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների շրջանակում սպասվում է 50+50 ծրագրի իրականացումը. «Եվ հետագայում՝ քաղաքացիություն և կարգավիճակ ստանալու բերումով արդեն պետք է մտածենք՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»:

Կիսվել սոց․ ցանցերում