ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի խոսքով՝ այս պահին Հայաստանի սահմանին կուտակումներ չկան։
Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց նա։
«Վերջին շրջանում հռետորաբանության փոփոխության տեսանկյունից պետք է արձանագրել որոշակի դրական տեղաշարժեր»,- ասաց նա։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին՝ Արշակյանը նշեց, որ Ադրբեջանի քայլերը բավարար չեն եղել․ «Եթե բավարար լինեին, այդ փաստաթուղթը ստորագրված կլիներ։ Հույս եմ հայտնում, որ առաջիկայում այդ քայլերը բավարար կլինեն»։
Արշակյանի խոսքով՝ տարածաշրջանում լարվածություն կա, հաշվի առնելով նաև թուրք–ադրբեջանական զորավարժությունները։
Խոսելով երկու երկրների սահմանազատման ու սահմանագծման մասին՝ նա նշել է. «Խորհրդային միության ռազմական քարտեզի բնօրինակը մեկն է, և թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը դրանց ծանոթանալու հնարավորություն ունի»։
Վերջինս խորհուրդ տվեց հետևել ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարություններին։
