Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է:
Հարսանեկան արարողությունից կադրերը ֆուտբոլիստը հրապարակել է իր ինտագրամյան էջում։
Տիկնիզյանը դեռ սեպտեմբերին էր առաջարկություն արել հաղորդավար Յանա Ռոմաշկինային, իսկ հարսանիքը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին: Արարողության նկարները Նաիրը հրապարակել է այսօր։
Ռոմաշկինան Maxim ամսագրին պատմել է, որ ազգանունը փոխելու է. «Բոլոր ամուսնացած կանայք էլ այդպես են անում, անձնագրով Տիկնիզյան կդառնամ: Բայց եթերում նույնը կմնամ, քանի որ հեռուստադիտողներն ինձ այլ անունով են սովոր տեսնել»:

