Ֆեյսբուքյան օգտատեր Մխիթար Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Եղեգիսի կիրճի բանապահպանական խնդիրներին։
«Վայոց ձորի Եղեգիսի կիրճում ու հարող համայնքներում առկա են հետևյալ բնապահպանական աղետները.
- Եղեգիս գետի հԷկ-երը, կամ դրանցից գոնե մեկը, գետի հոսքը ամբողջովին վերցրել է/են/ խողովակների մեջ։ Գողթանիկի գյուղապետն ասում է, որ հիմա ձկների ձվադրման սեզոնն է, և որ մնացած էկոլոգիական վնասների հետ զուգահեռ վտանգված է նաև գետում ձկների պոպուլացիայի պահպանումը։
- Գողթանիկ գյուղից վերև գտնվող սարերում պարբերաբար իրականացվում է գիշերային ապօրինի որս, հիմնականում արջերի։ Իբր թե ոստիկանությունը պետք է կանխարգելելու համար հսկողություն իրականացնի, բայց արդյունքը փաստորեն չի երևում։
- «Mendia Resourses» ընկերությունը Վարդահովիտ գյուղի շրջակա սարերում ստացել է մետաղական հանք բացելու համար հետազոտություններ անելու թույլտվություն։ Իմ տեղեկություններով անցած տարի տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ համայնքների բնակիչները դեմ են եղել ու կռվով-դավով դրանց ճամփել են հետ, բայց ասում են որ սրանք այնուամենայնիվ թույլտվությունը ստացել են ու եկել սկսել են հորատման աշխատանքները։
Նշենք, որ մյուս բոլոր աղետաբեր հետևանքների կողքին է Արփա-Սևան ջրատարը, որն անցնում է հենց այդ տեղանքով։
Խնդրում եմ տարածել այս հայտարարությունը որպեսզի բոլոր այն լրատվամիջոցներն ու բնապահպանները ովքեր կարող են բարձրաձայնել այս խնդիրներն ու ազդեցության լծակներ գտնել այս աղետները կանխելու համար տեսնան սա ու կապնվեն ինձ հետ։»,-գրել է նա։
