Խորեն Գրիգորյանը՝ աշխատանքից ազատման լուրերի մասին

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

ArmLur.am-ը կապվեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, ով մեզ փոխանցեց. «Խորեն Գրիգորյանն ինքն է ասում՝ նման բան չկա»։

ArmLur.am-ը խոսեց նաև Խորեն Գրիգորյանի հետ: Վերջինս նույնպես նշեց, որ դիմում չի գրել:

Կիսվել սոց․ ցանցերում