Ռուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը Մոսկվայի հետ չի քննարկվել։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկվում Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչման հարցը շուտափույթ լուծելու համար:
«Հարմար առիթ չի եղել, մենք կփորձենք այս հարցը բարձրացնել և արձագանքել առաջիկա շփումների ժամանակ»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Պետդուման անորոշ ժամանակով հետաձգել է հայկական վարորդական վկայականների ճանաչումը:
