Պրահա-Երևան-Պրահա նոր չվերթը չի գործարկվի. Չեխական «Czech Airlines»–ը հրաժարվել է

Չեխական «Czech Airlines»–ը հրաժարվել է դեկտեմբերից Պրահա–Երևան–Պրահա նոր չվերթի գործարկումից։ Այ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Վլադիմիր Դուֆկովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«CSA ավիաընկերությունը հրաժարվել է 2023 թ. դեկտեմբերի սկզբից Պրահա–Երևան–Պրահա նոր չվերթի գործարկման մտադրությունից, քանի որ այդ երթուղու տոմսերը փոքր պահանջարկ են ունեցել։ Դա արվում է զուտ բիզնես նպատակներով»,-ասել է նա։

 

Դուֆկովան նշել է, որ տոմսերի ամրագրումը չի համապատասխանել ընկերության սպասելիքներին։ Ավիաընկերությունը, սակայն,  չի հրաժարվում դեպի Հայաստան թռիչքներ սկսելու գաղափարից: Վլադիմիր Դուֆկովայի նշել է` հնարավոր է, որ թռիչքներ իրականացվեն 2024 թ. ամառային սեզոնին:

Կիսվել սոց․ ցանցերում