Լույս աշխարհ է եկել Էրիկ Կարապետյանի եւ նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի առաջնեկը։ Երգիչը դուստր է ունեցել, որին անվանել են Սալոմե։ Ուրախալի լուրով Էրիկը կիսվել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով նաեւ դստեր հետ առաջին լուսանկարը։
«Բարի գալուստ, լույս աշխարհ, Սալոմե Էրիկի Կարապետյան։ Թող քո ծնունդը խաղաղություն բերի աշխարհին»,-գրել է նորաթուխ հայրիկը։Հավելենք, որ Էրիկն ու Սվետլանան ամուսնացել էին նախորդ տարի՝ ամռանը։
Աղբյուրը՝
