Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Մասիսի քաղաքապետարանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Opel Astra-ում

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքում՝ Մասիսի քաղաքապետարանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող 2-րդ փողոցում Գարեգին Մկրտչյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենայում: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
© https://shamshyan.com/hy/article/2023/11/04/1249505

Կիսվել սոց․ ցանցերում