Հրդեհ՝ Ստեփшնшկերտпւմ․ այրվել են շինարարական փայտանյութեր

Օգոստոսի 17-ին` ժամը 04:23-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Պ.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 42 հասցեում բռնկված հրդեհի մասին:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04:42-ին, լիկվիդացրել` ժամը 05:14-ին: Նախնական տվյալներով մասնակի այրվել են շինարարական փայտանյութեր, մոտ 2X3մ մակերեսով չոր խոտատարածք և թփեր:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և ստեղծված իրավիճակում ցուցաբերել զգոնություն։

Մեր պատասխանատվությամբ բացառենք անցանկալի դեպքերը։

Կիսվել սոց․ ցանցերում