Թվում էր ամեն բան լավ է, զույգն էլ իրար լավ է հասկանում։
Ինստագրամյան էջում էլ Անին ու Մհերը դարձան ամենասիրելի զույգերից մեկը։
Սակայն էպիզոդներից մեկում Մհերը խոստովանեց, որ Անիին խաբել է ու հանդիպել այլ աղջկա հետ։
Այս էպիզոդից հետո Անին դադար խնդրեց ու արդեն երկու ամիս է, ինչ նոր էպիզոդ չկա, զույգն էլ համատեղ հրապարակումներ չի անում։
Այժմ նրանց երկուսի հրապարակումներն էլ խիստ աշխատանքային են։ Մհերը հաճախ լինում է Հայաստանում՝ էստեղ նկարահանելով իր «Տետ ա տետ»հաղորդումը, դե իսկ Անին զբաղված է նոր նախագծի նկարահանումներով։
Մհերը երեկ կոտրեց այս դադարը նա Անիի հետ համատեղ լուսանկարով կիսվեց իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում։ Բայց թվում է, թե Անին դեռ նեղացած է, քանի որ նա այդ սթորիով իր էջում այդպես էլ չկիսվեց, ավելին այլ հրապարակումներ արեց դրանից հետո։
Անին իր ինստագրամյան էջում հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում, և դրանցից մեկի ժամանակ նշել էր, որ իրենք շոուն ավարտին կհասցնեն և այն կրկին կվերսկսվի։