Դատախազը պահանջել է ժամանակ՝ Խաչատրյանի «մեղшդրшկшն ճառ»-ին պատրաստվելու համար. այն կհրապարակվի վաղը

Ինչպես հայտնել ենք, Բաքվում այսօր շարունակվել է Վագիֆ Խաչատրյանին առնչվող հերթական դատական նիստը:

Այս դատական ֆարսի ավարտը տրվել է այսօր, քանի որ ավարտվել է դատական քննությունը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած նախորդ բոլոր դատական խորհրդակցության ժամանակ վկաները ցուցմունքներ են տվել, և գործի վերաբերյալ վերջնական փաստաթղթերը՝ բազմաթիվ «մեղադրական» դրվագներվ, այսօր հրապարակվել են։

Նիստի ժամանակ հայտարարվել է, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Պետական մեղադրողը դատարանից այսօր ժամանակ խնդրեց իր ճառին պատրաստվելու և վերջնական ելույթի համար։

Հաջորդ հանդիպումը նշանակված է վաղը՝ նոյեմբերի 7-ին, որի ժամանակ էլ մեղադրող կողմը կհայտարարի պահանջվող պատժի սահմանաչափի մասին:

Հիշեցնենք՝ այս շինծու գործով իբրև «տուժող» է ճանաչվել է 59 մարդ, որոնց մեծ մասը նախորդ դատական նիստերի ժամանակ ցուցմունքներ էին տվել:

Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:

Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:

Կիսվել սոց․ ցանցերում