Վթարից 4 ամիս անց ուղևորը հիվանդանոցում մшհшցել է

Հուլիսի 2-ին Արթիկ-Ալագյազ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար էին բախվել «Զիլ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Նիսանի» վարորդը, 39-ամյա և 34-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Նոյեմբերի 4-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 34-ամյա Հարություն Հաջիբաբյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվել սոց․ ցանցերում