Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 484-ի

Նոյեմբերի 6-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 484-ի:

Այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահի դրությամբ՝ հսոպիտալացված է 5 քաղաքացի, 308 բուժառու արդեն դուրս է գրվել։

Նշվում է նաև, որ վարակվածներից 340-ը երեխաներ են, 144-ը` մեծահասակներ։

Կիսվել սոց․ ցանցերում