«Փյունիկը» պшրտության մատնեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Փյունիկը» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 4:1 հաշվով։

«Փյունիկը» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ ԲԿՄԱ-ն 7-րդն է՝ 16 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր

ԲԿՄԱ — «Փյունիկ»՝ 1։4

Դանիել Աղբալյան, 10 — Արտակ Դաշյան, 15, Սեմ Հենդրիկս, 33, Յուսուֆ Օտուբանջո, 41, Ջեյմս, 48

Նոյեմբերի 7

«Վան» — «Վեստ Արմենիա»՝ 14:30

«Նոա» — «Արարատ-Արմենիա»՝ 18:00

Նոյեմբերի 8

«Շիրակ» — «Արարատ»՝ 16:00

«Ուրարտու» — «Ալաշկերտ»՝ 19:00

Կիսվել սոց․ ցանցերում