Իտալիայում ավարտվեց շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը: 65-ից բարձր տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և բաժանեց 3-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Վահանյանը զբաղեցրել է 6-րդ տեղը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 14-րդ տեղը, Աշոտ Նադանյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 21-րդ տեղը:
50-ից բարձր տարիքային խմբում չեմպիոն դարձավ անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսը, որը վաստակեց 8.5 միավոր: 65-ից բարձր տարիքային խմբում չեմպիոն դարձավ անգլիացի գրոսմայստեր Ջոն Նաննը, որը նույնպես վաստակեց 8.5 միավոր:
