Լեռնանիստի փոքրիկ արտիստների անակնկալը հուզեց ուխտավորներին

Կիրակի օրը՝ նոյեմբերի 5-ին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի փոքրիկները հանդես եկան անակնկալ միջոցառմամբ։ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու պատարագին մասնակցող ուխտավորներին վաղ առավոտից եկեղեցու բակում սպասող երեխաները հյուրերին դիմավորեցին հայկական-ժողովրդական երգ ու պարով, երաժշտությամբ, ինչպես նաև ներկայացրեցին իրենց գյուղի բերքն ու բարիքն ու իրենց ձեռքի աշխատանքները՝ նկարներն ու հելունագործ իրերը։    Հյուրերն էլ ոգևորված էին ջերմ ընդունելությունից, փոքրիկ արտիստների շնորհալիությամբ և տաղանդով, կատարեցին գնումներ ու օրը հավերժացրեցին փոքրիկ արտիստների հետ լուսանկարվելով։Լեռնանիստցի դպրոցական նկարիչ Արմենին այդ օրը հաջողվեց վաճառել իր կտավներից 4-ը։Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
© https://shamshyan.com/hy/article/2023/11/06/1249627?fbclid=IwAR1humc0rCAuJaYCLfo2zdQGrH5oMCXO-F_zX8wIOa_1SyuH6quQyIPBlgM

Կիսվել սոց․ ցանցերում