ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցեր, Եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, Պուտինը և Տոկաևը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցեն Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության 19-րդ ֆորումի լիագումար նիստին, որը կանցկացվի Կոստանայում։
«Այցի արդյունքում ակնկալվում է մի շարք կարևոր համատեղ փաստաթղթերի ստորագրում, նախագահները հանդես կգան նաև ԶԼՄ-ների համար հայտարարություններով»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
