ՀՀ Առողջապահության նախարարությունը եւս մեկ անգամ շեշտել է պատվաստումների կարեւորությունը։
«Բոլոր ժամանակներում ամեն մի նոր պատվաստանյութի մասին տարբեր, հաճախ զավեշտի հասնող միֆեր են հյուսվել, երբեմն նաեւ կոնկրետ ուղղորդված հակապատվաստումային արշավներ կազմակերպվել: Սակայն հիվանդությունների տարածվածության վիճակագրությունը ժամանակով է փաստում` մի շարք հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
