Վաղը սիրուն ու բարի տոնավաճառ է

Հարգելի լրագրող գործընկերներ ջան,
Վաղը սիրուն ու բարի տոնավաճառ է, որտեղ Արցախից բռնի տեղահանված կանայք հենց տեղում թխելու ու վաճառելու են ժենգյալով հաց ու էլի լիքը համով բաներ։
Կլինի նաեւ Հադրութի գորգերի ցուցահանդես ու հետաքրքիր կոլորիտ։
Մի խոսքով՝ ժենգյալով հաց, փախլավա, հալվաներ, գժվելու թթուներ, ձեռագործ աշխատանքներ, օրիգինալ տնական շոկոլադ ու այս ամենը վաղը, «Արցախցու ձեռքով» բարեգործական տոնավաճառի ժամանակ։
Վստահ եմ, որ նաեւ գործատուները վաղը այստեղ կարող են գտնել իրենց բիզնեսների համար պրոֆեսիոնալների։
Իսկ մենք բոլորս պիտի գանք, որ ինչ-որ մի բան գնելով՝ թեթեւացնենք մեր արցախցիների հոգսը։
Կիսվել սոց․ ցանցերում